Thursday, November 19, 2009

ՓՄՁ-ին ուղղված վարկերը տեղ կհասնեն տարեվերջին


«Կառավարությունը փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությունը խթանելու նպատակով` սեփական միջոցներից Կենտրոնական բանկի միջոցով հատկացումներ է կատարել` 50 միլիոն դոլարին համարժեք դրամի չափով, դրանից հետո բանակցությունների արդյունքում Համաշխարհային բանկից ներգրավվել է ևս 50 միլիոն դոլարի գումար, որն արդեն տեղաբաշխվել է բանկային համակարգի միջոցով»,- ի պատասխան ԱԺ պատգամավոր Միշա Ստեփանյանի` փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության խթանմանը վերաբերող հարցին` հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:


Հիշեցնենք, որ այսօր շարունակվում է 2010 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը, որը պատգամավորներին ներկայացրեց ֆինանսների նախարար Տ. Դավթյանը:


Նախատեսված գումարների բաշխումը, ըստ նախարարի, կատարվել է բավականին արագ տեմպերով, ինչը` սովորական ընթացակարգով, տարիներ կարող էր տևել: Նա նշեց նաև, որ բացի վերոնշյալ միջոցներից` փոքր և միջին ձեռնարկություններին հատկցվել են նաև ռուսական վարկի միջոցներից` 6-ից ավելի միլիարդ դրամ և այլն:


«Այս գումարներից ոչ բոլորն են դեռևս հասել և տեղաբաշխվել ամբողջությամբ, բայց դրանք գտնվում են ընթացակարգի մեջ և մինչև տարեվերջ կհասնեն հասցեատերերին»,- ընդգծեց Տ. Դավթյանը և հավելեց, որ բանկային համակարգում վերջին ժամանակներում նկատելի էին տոկոսադրույքների նվազման և վարկավորումների մեծացման միտումներ:


19.11.2009, 16:42

Aysor.am

No comments:

Post a Comment