
Ազգային ժողովի այսօրվա նիստում ՀՀ 2010 թ-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ պատգամավոր Վ. Դալլաքյանն իր ելույթի ընթացքում շեշտադրում կատարեց այն բանի վրա, որ Հայաստանում «օլիգարխիկ-կրիմինալ» համակարգի առկայությամբ է պայմանավորված նաև մեր տնտեսության «հիմնական խութերի» առկայությունը: Ելույթի վերջում Վ. Դալլաքյանը կոչով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով, պատգամավորի կարծիքով, կարող է փոփոխություններ իրականացնել «իշխող» համակարգում:
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, լինելով Հայաստանում գործող համակարգի ներկայացուցիչը և, ինչ-որ առումով, նպաստելով այդ համակարգի ծաղկմանը, կարող է կատարել Նիկիտա Խրուշչովի քայլը, որը, լինելով ստալինյան համակարգի ներկայացուցիչ, կարողացավ դուրս գալ այդ համակարգի դեմ, հանդես գալ 20-րդ համագումարում և տապալել ստալինիզմն ընդհանրապես»,- ընդգծեց Վ. Դալլաքյանը:
Պատգամավորը համոզմունք հայտնեց առ այն, որ «Ս. Սարգսյանը կարող է այդ քայլը կատրել` հանուն մեր երկրի և մեր պետության»: Միևնույն ժամանակ Վ. Դալլաքյանը չմոռացավ զգուշացնել, որ Ն. Խրուշչովը, «քանդելով այդ համակարգը և ստեղծելով համապատասխան ազատություններ, զոհ գնաց նաև պարտբյուրոյի խարդավանքին»:
«Կարծում եմ, որ Ս. Սարգսյանը կկատարի այնպիսի քայլ, և այդ քայլերից մեկն արդեն կատարել է` վարչապետի «հանրապետականացմամբ», որ չկրկնվի 1988 թ-ի հեղաշրջումը»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Վ. Դալլաքյանը:
19.11.2009, 16:53
No comments:
Post a Comment