Thursday, November 12, 2009

Ջ.Բենսոն. «Դուք հաճելի երաժշտություն ունեք Հայաստանում»


«Սա իմ առաջին այցելությունն է այս տարածաշրջան, որտեղից ես ծանոթ-բարեկամներ ունեմ Ամերիկայի Միացյալ նահանգներում», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց աշխարհահռչակ ջազ-կիթառահար ու վոկալիստ Ջորջ Բենսոնը:


Հիշեցնենք, որ «21-ի հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր տեղի է ունենալու Ջորջ Բենսոնի մենահամերգը: Համերգն իրականացնում է «Ամերիաբանկը», որն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


Ջ. Բենսոնը խոստովանեց նաև, որ Ամերիկայում գտնվող իր ընկերներից մեկն առավոտյան զանգահարել է իրեն և հարցրել, թե «Բենսոնն ի՞նչ գործ ունի իր երկրում»: «Կարծես թե չգիտեր` ի՞նչ գործ ունեմ», - ժպտում է երաժիշտը:


Լեգենդար երաժիշտը հայտնեց նաև, որ իր համար «շատ հաճելի է անձամբ գտնվել այստեղ և տեսնել բոլորին»: Նա պատմեց, որ երեկ եղել է «Մալխաս» ջազ-ակումբում, որտեղ «հրաշալի երաժշտություն է լսել»:


«Դուք հաճելի երաժշտություն ունեք Հայաստանում. այստեղ ես շրջապատված եմ իմ բարեկամներով»,- ընդգծեց Ջ. Բենսոնն ու հավելեց. «Ակնկալում եմ ձեզ ցույց տալ, թե ինչի ենք ընդունակ ես ու իմ երաժիշտները»:


Երաժիշտը տեղեկացրեց նաև, որ համերգային ծրագրում հայ հանդիսատեսը ոչ միայն հնարավորություն կունենա վայելելու նրա կիթառի հրաշալի մեղեդիները, այլև կունկնդրի Բենսոնի երգերը:


Ջ. Բենսոնի խոսքերով` համերգին հնչելու է բազմաոճ երաժշտություն: Նա ընդգծեց. «Ամենակարևորն այն է, որ մենք բոլորս հաճույք ենք ստանալու»:


Նշենք նաև, որ համերգը տեղի է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժ. 19:30-ին:


12.11.2009, 14:32

Aysor.am


Թեմային կից կարդացեք նաև`

Ջ. Բենսոնի համերգի միայն 80 և 100 հազարանոց տոմսերն են մնացել

Երևանում այսօր անզուգական մենահամերգով հանդես կգա Ջորջ Բենսոնը

Ջ. Բենսոն. Ջազին տարբերակողը «իմպրովիզացիան է»

2 comments:

  1. Джордж Бенсон впечатлен услышанной в Армении музыкой


    Легендарный джаз-гитарист Джордж Бенсон впечатлен услышанной в Армении музыкой. «Вчера я был в джаз-клубе «Малхас», где звучала прекрасная музыка. Я впервые в Армении и я окружен здесь друзьями», - сказал Бенсон на встрече с журналистами.

    «Сегодня я покажу, на что способны мы и мои музыканты. На сегодняшнем концерте вы услышите не только мою гитару, но и мои песни», - сказал он.

    По его словам, в ходе концерта прозвучит музыка разных стилей. «Главное, что мы все получим удовольствие», - отметил он.

    Концерт Дж.Бенсона состоится в СКК им.Карена Демирчяна в 19:30. Концерт проводится под патронажем президента Армении и при содействии министерства культуры в рамках 10-го музыкального фестиваля «Перспективы 21-го», осуществляет его «Америабанк».

    12.11.2009, 14:50

    Aysor.am

    http://aysor.am/ru/news/2009/11/12/benson-armenia/

    ReplyDelete
  2. George Benson goes clubbing to listen to Armenian jazz


    A jazz guitar legend and singer George Benson shared his impressions on his very first visit to Armenia. “I went to the Malkhas jazz club and listened to a wonderful music. This is my fist visit to Armenia. I am surrounded by friends here,” he told journalists.

    “I will perform today and you will listen not only to my guitar, but to my songs, to.”

    The concert marks Perspectives of XXI Music Festival and is held under the patronage of President of Armenia, Serzh Sargsyan, with assistance of the Ministry of Culture and Ameriabank. It will be held in a Sport and Concert Center aft. Karen Demirchyan at 7 p.m.


    12.11.2009, 18:37

    Aysor.am

    http://aysor.am/en/news/2009/11/12/benson-armenia/

    ReplyDelete