
«Առաջին նախագահի ելույթը պարզ գործարքի առաջարկ է իշխանություններին»,- գնահատելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրեր առաջ ունեցած ելույթը` հայտարարեց ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Տեղեկացնենք, որ օրեր առաջ Լ. Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ կատարելով հայ-թուրքական հարաբերություններում իշխանությունների վարած քաղաքականությանը, գնահատական է տվել նաև Հայ հեղափոխական դաշնակցության գործողություններին: Մանսավորապես նա նշել է, որ «ի տարբերություն Կոնգրեսի, որը հայ–թուրքական արձանագրություններին ընդդիմացավ ռեալ քաղաքականության դիրքերից, մյուս ուժերը խնդիրը տեղափոխեցին գաղափարախոսական հարթություն, այսինքն՝ Հայ դատի ոլորտ, որը ոչ մի կապ չունի ռեալ քաղաքականության և մեր երկրի իրական շահերի հետ»։
Ա. Մինասյանը հայտնեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն` օրեր առաջ արած իր ելույթին, Հայ հեղափոխական դաշնակցության կողմից «լուրջ ու ընդգրկուն պատասխան կստանա», ու հավելեց, որ ակնհայտ է մի բան` «Հայ դատի գաղափարախոսությունն այլընտրանք չունի»:
«Եթե 21-րդ դարում ցանկանում ես լինել ազգային պետություն, արժանապատիվ քաղաքացի, չես կարող կոսմոպոլիտիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվել», - ընդգծեց Ա. Մինասյանը:
ԱԺ պատգամավորը նշեց նաև, որ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից վարվող «ապազգային քաղաքականությունը» տանում է ընդդիմությունը թուլացնելու, այլ ոչ թե ընդդիմադիր դաշտը բևեռացնելու և ուժեղացնելու ուղությամբ:
Ըստ Ա. Մինասյանի` «սա հարված է ընդդիմադիր դաշտին, և այդ հարվածի արդյունքում տուժելու է ընդդիմությունը, տուժելու է ժողովուրդը, և իշխանության ձեռքներն ավելի ազատ են լինելու հայ-թուրքական հարաբերությունների այս գործընթացը շարունակելու գործում»:
ARFD to response to Levon Ter-Petrosyan
ReplyDelete“Armenia’s first-sitting President’s speaking is just a usual proposal to cooperate with government,” said member of the Armenian Revolutionary Federation Dashnaktsutyun (ARFD), Artsvik Minasyan.
The former Armenian president Levon Ter-Petrosyan said recently, that “in contradistinction to Armenian National Congress which politically opposes Armenian-Turkish relation, rest of political forces have moved the matter towards ideological base, that is, the base of Hay Dat [Armenian Tribunal, or Armenian Court of Justice] and this has no single link with real police or interests of Armenia.”
ARFD will soon response to Levon Ter-Petrosyan, announced Artsvik Minasyan stressing that the “serious and comprehensive answer” will be given. “If you seek for being a national state or a citizen of worth, you can’t go by cosmopolitanism,” said Artsvik Minasyan. He also pointed that Levon Ter-Petrosyan’s position weakens the opposition. “It hurts oppositional field which will lead to government’s free hand negotiating with Turkey,” he said.
13.11.2009, 17:26
Aysor.am
http://aysor.am/en/news/2009/11/13/artsvik-minassyan/
Л.Тер-Петросян получит ответ от АРФД
ReplyDelete«Выступление первого президента Армении является обычным предложением к сотрудничеству с властями», - заявил журналистам депутат от фракции АРФД Арцвик Минасян.
Напомним, что в своем выступлении экс-президент Левон Тер-Петросян заявил, что «в отличие от «Армянского национального конгресса», который воспротивился армяно-турецким протоколам с истинных политических позиций, остальные силы перенесли вопрос в идеологическое поле, то есть в поле Ай Дата, которое ни имеет никакой связи с реальной политикой и интересами нашей страны».
А.Минасян отметил, что скоро Л.Тер-Петросян получит «серьезный и всеобъемлющий ответ». «Идеология Ай Дата не имеет альтернативы», - сказал он.
«Если в 21 веке желаешь быть национальным государством, достойным гражданином, то не можешь руководствоваться идеями космополитизма», - заверил А.Минасян.
По его словам, политика Л.Тер-Петросяна ослабляет оппозицию. «Это удар по оппозиционному полю, в результате чего руки властей будут развязаны в продолжении процесса армяно-турецких отношений», - заявил А.Минасян.
13.11.2009, 15:47
Aysor.am
http://aysor.am/ru/news/2009/11/13/artsvik-minassyan/