Saturday, June 26, 2010

Ա. Բաղդասարյան. Հայաստանը նույնպես կաջակցի Ղրղզստանին

«Հայաստանը` որպես ՀԱՊԿ-ի լիիրավ անդամներից մեկը, իր աջակցությունը կցուցաբերի Ղրղզստանին»,- հայտնեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհդրի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:


Ա. Բաղդասարյանը հիշեցրեց, որ մեկ շաբաթ առաջ տեղի է ունեցել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որտեղ Ղրղզստանին օժանդակություն ցուցաբերելու հետ կապված պայմանագիր է ստորագրվել անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից: Նա նշեց, որ ընդունվել է որոշում` բաղկացած շուրջ 9 կետերից, և Հայաստանը հավատարիմ է այդ որոշման դրույթներին:


Թե ինչ ծավալներով և ինչպիսի աջակցություն կտրամադրի Հայաստանը Ղրղզստանին, Ա. Բաղդասարյանի խոսքերով, առայժմ ուսումնասիրման փուլում է:


25.06.2010, 18:53

Aysor.am

No comments:

Post a Comment