«Այսօր գլոբալացվող ու մրցակցող աշխարհում ազգերին և հասարակություններին հետաքրքրում են 3 հիմնական խնդիր` հատկապես ՀՀ-ին և մեր երկրի քաղաքացիներին` առաջինը` մարդկանց առողջությունն է, երկրորդը` մարդկանց անվտանգությունը և երրորդը` սոցիալական բարեկեցությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ա. Բաղդասարյանի խոսքերով, այս 3 խնդիրների ուղղությամբ լուրջ հայեցակարգեր են մշակվելու` ՀՀ ժողովրդագրական անվտանգության, պարենային անվտանգության, սոցիալական անվտանգության ուղղությամբ, որտեղ նախանշվելու են միջոցառումներ, որոնց իրականացումը կբարձրացնի համալիր անվտանգության իրավիճակը:
ԱԱԽ քարտուղարը հայտնեց նաև, որ այս տարի աշնանը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում արտակարգ իրավիճակների ոլորտում լինելու են խոշոր զինավարժություններ` «Արմենի 2010» անվանումով, որը ծրագրված միջոցառում է և միտված է արտակարգ իրավիճակների ոլորտում ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զինավարժություններ իրականացնելուն և այս ոլորտում համագործակցությունը խորացնելուն:
«Խոսք է գնում, թե Հայաստանը լայն դիվերսիկացված քաղաքականություն է իրականացնում, և երբ հարցնում են, թե չի՞ խանգարում համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ` ՆԱՏՕ-ի հետ ունեցած համագործակցությանը, ես պատասխանում եմ` ՀԱՊԿ-ի հետ մենք ռազմաքաղաքական դաշինքի անդամ ենք, իսկ ՆԱՏՕ-ի դեպքում` մենք իրականացնում ենք գործընկերային խորացված համագործակցություն, որը նույնպես մեր անվտանգության համակարգի բաղկացուցիչ տարրերից է, այսինքն` բարեկամի հետ` բարեկամություն, հարևանի հետ` հարևանություն»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Ա. Բաղդասարյանը:
25.06.2010, 18:13
No comments:
Post a Comment