
«Պետք է պետական լուրջ հոգածություն լինի ազգային աշուղական արվեստի և բոլոր ժանրների նկատմամբ: Այդ ուշադրությունը պետք է լինի համամասնորեն, ոչ թե ծանրանա որևէ տեսակի կամ որևէ ժանրի վրա, ինչպես այսօր է»,- կարծում է «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, երգիչ Թովմաս Պողոսյանը:
Նրա խոսքերով, այսօր ուշադրությունը հիմնակաում ծանրացել է թեթև, էժան վաճառվող ապրանքների վրա, որը ոչինչ չի տալիս մեր մշակույթին և փրփուրի արժեք ունի:
Երաժշտական արվեստի մեջ մնայուն ու հավերժ արժեքներ համարելով Սայաթ-Նովային ու Կոմիտասին` Թ. Պողոսյանը նշեց, որ աշուղական արվեստը պահպանելու համար 1970 թ-ից սկսած բանահավաքչությամբ է զբաղվում:
«Այսօր երբ ունենք աշուղների միություն, ունենք նաև աշուղագիտական կենտրոն, որտեղ զբաղվում են ժամանակակից աշուղների ստեղծագործությունները գրանցելով, վերծանելով, արխիվավորելով և հրատարակելով»,- մանրամասնեց Թ. Պողոսյանը:
Երգչի տեղեկացմամբ` միությունը հասցրել է թողարկել մի քանի աշուղների ժողովածուներ, միևնույն ժամանակ ունի մի քանի լուրջ և արժեքավոր ծրագրեր: Նա նշեց, որ նախատեսվող ծրագրերն ի վիճակի են լինում կյանքի կոչել բարերարների աջակցությունների շնորհիվ, այն դեպքում, երբ կցանկանային, որ այդ ամենն արվեր պետական աջակցությամբ:
26.06.2010, 16:25
No comments:
Post a Comment