Այսօր հանդիսատեսի դատին է ներկացվում Վահե և Ստեփան Գևորգյանցների «30 տարի և 3 օր» և «Մեծ տոն» ֆիլմերը, որոնց պրեմիրան տեղի է ունենում «Մոսկվա» կինոթատրոնում:
Տեղեկացնենք, որ երկու ֆիլմերի սցենարների հեղինակը հայտնի ռեժիսոր Գևորգ Գևորգյանցն է` ռեժիսորների հայրը:
«Ֆիլմերից մեկը Արցախյան պատերազմի մասին է, գլխավոր հերոսները երեխաներ են` հայ և ադրբեջանցի, մյուս ֆիլմը` մի հայի մասին է, ով 30 տարի չի եղել Հայաստանում և 3 օրով եկել է, որ ծնողների աճյունը տեղափոխի Ամերիկա»,- մանրամասնեց Գևորգ Գևորգյանցը:
Անդրադառնալով «Մեծ տոն» ֆիլմին` Գ. Գևորգյանցը նշեց` «պատերազմի ժամանակ զոհվել է մոտ 1800 երեխա, բայց երեխաները մեղք չունենա, որ պատերազմ է. ֆիլմում պատերազմը ներկայացվում է երեխաների աչքերով»: Նա նշեց, որ այս ֆիլմը արդեն 4 միջազգային փառատոնների մասնակցելու հրավեր է ստացել:
«Միշտ էլ ապագա սերնդից է ամեն ինչ կախված: Ես համոզված եմ, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը խելամիտ լինի, կհասկանա, որ դե ֆակտո կայացել է այն, որ ազատագրված հողերը երբեք չեն պատկանելու ադրբեջանցիներին, իրենք պետք է ուղղակի իրենց ժողովրդին ճշմարտությունն ասեն»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Գ. Գևորգյանցը:
Տեղեկացնենք, որ ֆիլմերի պրեմիերային ներկա էին հայտնի արվեստագետներ ու հասարակական գործիչներ, այդ թվում` ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը,Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, դերասան Ռաֆայել Քոթանջյանը, «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Դավիթ Մուրադյանը, կինոգետ Մելիք Կարապետյանը և այլք:
25.06.2010, 20:40
No comments:
Post a Comment