Saturday, June 26, 2010

Ա. Բաղդասարյան. Մեր սահմանները պետք է լինեն առավել անառիկ

Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը ակտիվորեն համագործակցում է ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Համագործակցության առանցաքային խնդիրներից է մեր երկրի սահմաների անառիկության և սահմանային անվտանգության մակարադակի բարձացումը: Այս մասին վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվական ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:


«Այսօր ՀՀ սահմանները, ցավոք, չեն գտնվում այն վիճակում, որով կարող են ապահովել անվտանգության բարձր մակարդակ, և մենք ձեռնամուխ ենք եղել Հայաստանում սահմանային անվտանգության խնդիրների լուծմանը»,- ընդգծեց Ա. Բաղդասարյանն ու նշեց, որ այս կապակցությամբ ստեղծվել է հատուկ միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է ՀՀ սահմանային անվտանգության խնդիրներով:


ԱԱԽ քարտուղարի հաղորդած տվյալների համաձայն` վերջին 6 ամսվա ընթացքում կարտավել է մեծ ծավալի աշխատանք: Ա.Բաղդասարյանը հույս հայտնեց, որ այս տարվա ավարտին կունենաք Հայաստանի սահմանային անվտանգության վիճակի բարելավման համալիր միջոցառումների փաթեթ, որը հնարավորություն կտա «մի կողմից բարելավել մեր սահմանային ենթակառուցվածքները, մյուս կողմից` բարձրացնել սահմանային անվտանգության մակարդակը, հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք բավականին բարդ տարածաշրջանում, և սահմանային խնդիրները համարվում են գերակա»:


«Մենք գտնում ենք, որ մեր սահմանները պետք է լինեն առավել անվտանգ, առավել անառիկ, և մեր սահմանային ենթակառուցվածքները պետք է արդիականացվեն»,- ընդգծեց Ա. Բաղդասարյանն ու հավելեց. «Մեր սահմանային ենթակառուցվածքները, սահմանային անցակետերը, ցավոք, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, մենք ունենք լրջագույն խնդիրեր և ձեռնամուխ ենք եղել այդ խնդիրների լուծմանը. ունենք կատարված մեծ ծավալի աշխատանք և կունենաք լավ արդյունքներ»:


ԱԱԽ քարտուղարը նշեց նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը և Եվրամիությունը նույնպես ներգրավված են Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման և սահմանային անվտանգության բարձրացան աշխատանքներում:


25.06.2010, 12:25

Aysor.am

No comments:

Post a Comment