
«Մենք լրջորեն դատապարտում ենք այն միջադեպը, այն սադրանքը, որը տեղի ունեցավ, բայց ոչ մի անհրաժեշտություն չենք տեսնում, թե այդ միջադեպը կարող է խոչընդոտ հանդիսանալ հետագա բանակցային գործընթացի շարունակության համար»,- հայտարարեց Հայատանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հունիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներխուժմանը:
Ա. Բաղդասարյանը հայտնեց նաև, որ ինքն այդ մասին հայտնել է նաև Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Հայաստանը հավատարիմ է խաղաղ բանակցային գործընթացը շարունակելուն և մենք գտնում ենք, որ չպետք է տուրք տանք տարաբնույթ սադրանքներին, կազմակերպված դիվերսիոն գործողություններին»,- ընդգծեց Ա. Բաղդասարյանն ու հավելեց. «Նաև անընդունելի ու դատապարտելի ենք համարում, երբ մի կողմից բանակցում են, մյուս կողմից նման սադրանքների են դիմում»:
ԱԱԽ քարտուղարը նշեց, որ բազմիցս ասվել է, որ «մեր զինված ուժերը գտնվում են բավարար մարտունակ վիճակում»: Նա հայտնեց, որ Հայաստանում տեղի են ունենում ռազմավարական ոլորտի բարեփոխման լուրջ աշխատանքներ, և «մեր երկիրը հնարավորինը պետք է անի` ընդհանուր անվտագության մակարդակը բարձրացնելու և խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու ուղղությամբ»:
25.06.2010, 12:35
No comments:
Post a Comment