
«Մեր ղեկավարները նույնպես սկսել են համոզվել, որ կինոն շատ կարևոր զենք է երկրի համար, շատ կարևոր է միջոց է` խոսելու մեր մասին, մեր ինքնության, մշակույթի ու թերությունների մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Հ. Խաչատրյանի համոզմամբ` կինոարվեստին շատ լուրջ ուշադրություն պետք է հատկացվի: Այս առիթով նա առանձնացրեց հատկապես կինոնախագծերի ֆինանսավորման խնդիրը, ինչի հետևանքով շատ ու շատ «հրաշալի նախագծեր այդպես էլ չեն հասնում հանդիսատեսին»:
Խոսելով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խնդիրներից` փառատոնի տնօրենը շեշտադրեց Երևանում կինոթատրոնների սակավության վրա: Նա նշեց, որ կինոթատրոնների սակավաթիվ լինելն ու տեխնիկական համապատասխան սարքավորումների բացակայությունը մեծ խնդիրներ են ստեղծում` փառատոնում ցանկալի ֆիլմերը ներկայացնելու համար:
«Մենք նաև տարածքի խնդիր ունենք. մենք չենք ցանկանում սեփական տարածք ունենալ, թող լինի պետական, ուղղակի մեզ տրվի երկարաժամկետ շահագործման պայմանով»,- նշեց Հ. Խաչտրյանը ու հույս հայտնեց, որ այս մասին Երևանի քաղաքապետի տված խոստումն իրականություն կդառնա:
15.07.2010, 15:13
No comments:
Post a Comment