Thursday, July 15, 2010

«Ոսկե ծիրան»-ի 3 առանձնահատկությունները


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ունի 3 կարևոր առանձնահատկություն, որով տարբերվում է մյուս միջազգային կինոփառատոններից և, որոնց շնորհիվ էլ տարեց տարի ընդլայնում է իր հյուրերի քանակն ու մասնակից երկրների աշխարհագրության ծավալները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:


«Առաջին առանձնահատկությունն այն է, որ փառատոնի աշխատակազմը չունի վատ վերաբերմունք ո’չ կինոյի, ո’չ հյուրի հանդեպ, այլ` բոլորը զարմանալի, ռոմանտիկ ու բարի մարդիկ են, ովքեր սիրահարված են կինոյին»,- նշեց Հ. Խաչատրյանը, ում համոզմամբ, հենց այս հատկանիշն է, որ գրավում է հյուրերին ու մասնակիցներին. «Նրանք զգում են, որ իրենց կինոյին հարգալից են վերաբերում»:


Մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ գործունեության 7 տարիների ընթացքում փառատոնը հստակեցրել է իր ուղղվածությունը: Հ. Խաչատրյանի խոսքերով, «փառատոնը հեղինակային կինոյի կենտրոն է»:


Երրորդ առանձնահատկությունը Հ. Խաչատրյանը բացատրեց հեղինակային կինոյի ընկալմամբ ու կինոսեր հասարակության ձևավորմամբ:


«Շատերը հիշում են, որ առաջին տարիներին փառատոնի ֆիլմերը դիտում էին 5-6 մարդ, սակայն հիմա ֆիլմեր կան, որ նույնիսկ նստելու տեղ չկա»,- ընդգծեց Հ. Խաչատրյանը, ով նշեց նաև, որ այս տարիների ընթացքում ձևավորվել է մի հանդիսատես, որը սիրում է փառատոնում ներկայացված ֆիլմերը և սպասում է փառատոնի մեկնարկին:


15.07.2010, 18:20

Aysor.am

No comments:

Post a Comment