
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը` Կոսովոյի անկախությունն օրիանական ճանաչելու վերաբերյալ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ողջունելի համարեց` մեր ազգային ու համաշխարհաին շահի տեսանկյունից, որովհետև «վճռի մեջ հստակ ասված է, որ ինքնուրույն ու միակողմանի կերպով անկախություն հայտարարելը չի կարող դիտվել անօրինական»:
«Անկախություն հայտարարելն օրինական է, ուրեմն` օրինական է բոլորի համար: Դրա համար, իհարկե, պետք է նախադրյալներ լինեն, իսկ այդ նախադրյալները Արցախն ապահովել է եթե ոչ ավելի, քան Կոսովոն, ապա առնվազն` Կոսովոյից ոչ պակաս»,- հայտարարեց Վ. Հովհաննիսյանն ու հավելեց. «Մենք հիմա ստանում ենք նոր գործիք ու նոր հարավորություն` պայքարելու ԼՂՀ միջազգային ճանաչման համար»:
Միևնույն ժամանակ Վ. Հովհաննիսյանն անդրադարձավ վճռի հրապարակումից առաջ դրա շուրջ ստեղծված «խաղերին, որոնք մտահոգիչ են»:
«Երբ մի գերտերություն` ԱՄՆ-ը, ասում է, որ անկախ այդ վճռից, ես ողջունելու եմ Կոսովոյի անկախությունը, սա արդեն մտահոգիչ է, այդ դեպքում նշանակում է, որ դատական միջամտությունները միջազգային մակարդակի վրա այլևս արժեզրկվում են»,- մանրամասնեց Վ. Հովհաննիսյանն ու ընդգծեց. «ԱՄՆ-ի հայտարարությունը անհեթեթություն է, ճիշտ մոտեցում չէ, քանի որ այսպես խարխլվում են միջազգային իրավունքի հիմքերը: Սա նշանակում է, որ միջազգային իրավունքի տակ ռումբ է դրվում»:
23.07.2010, 14:22
No comments:
Post a Comment