Friday, July 23, 2010

Ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը պետք է դիմի միջազգային դատարան

«Հայաստանն ինքը չպետք է դիմի Հաագայի դատարան»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ով լրագրողների հետ հադնիպման ժամանակ անդրադառնալով Հաագայի Արդարդատության միջազգային դատարանի` Կոսովոյի անկախության օրինականության վերաբերյալ վճռին, բացատրեց, որ Կոսովոյի դեպքում դատարան դիմողը Սերբիան էր, և եթե զուգահեռներ անցկացնենք, ուրեմն` Արցախի պարագայում` պետք է միջազգային դատարան դիմի Ադրբեջանը:


«Ադրբեջանը, սակայն, այդ քայլին չի գնում ու չի գնա երբեք, որովհետև ուրիշ միջոցներով Լեռնային Ղարբաղը և նրա շուրջ գնվող ազատագրված տարածքները վերադարձնելու ծրագիր ունի»,- ընդգծեց Վ. Հովհաննիսյանը:


Ինչ վերաբերում է Սերբիային, ապա, պատգամավորի կարծիքով, Սերբիան էլ չէր գնա այդ քայլին, բայց երբ 60-ից ավելի երկրներ ճանաչել էին Կոսովոյի անկախությունը, Սերբիան ուրիշ ելք չուներ, քան դատարան գնալը:


«Այդ առումով Հայաստանը միջազգային դատարան գնալու պատճառ չունի»,- եզրափակեց Վ. Հովհաննիսյանը:

23.07.2010, 14:29

Aysor.am

No comments:

Post a Comment