Friday, May 14, 2010

Մեկնարկում է Պատկերապատման միջազգային 2-րդ փառատոնը


Այսօրվանից Երևանում մեկնարկում է Պատկերապատման միջազգային երկրորդ փառատոնը: Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանում Պատկերապատման զարգացման միությունը, որը հիմնադրվել է 2007 թ-ին ֆրանսիական Անգուլեմ քաղաքում, և որի նպատակն է խթանել պատմողական պատկերի ավանդույթի զարգացումը մեր երկրում:


Տեղեկացնենք, որ փառատոնի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում` ցուցահանդեսներ, գրքերի և ամսագրերի ներկայացում, դասընթացներ, մեկ էջանոց պատկերապատման մրցույթ, պատկերապատման հիման վրա նկարահանված մուլտֆիլմերի ցուցադրում:


Միջոցառումները, որոնք տեղի են ունենալու մինչև մայիսի 16-ը, հիմնականում անցկացվելու են Հայաստանի Նկարիչների միությունում, Նարեկացի արվեստի միությունում, որտեղ ցուցադրվելու են պատկերապատում ժանրում նկարահանված ֆիլմեր, Խնկո Ապոր անվան գրադարանում, որտեղ կազմակերպվելու են ցուցադրությունները:


Փառատոնի կազմակերպիչները համոզված են, որ պատկերապատում արվեստը արտահատչաձև է, և հայերը ևս պետք է ունենան իրենց արտահայտման ձևը:


Փառատոնը հավաքում է բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են պատկերապատման արվեստով, ցանկանում են ոչ միայն կարդալ, այլ նաև պատմություններ գրել, ստեղծագործել:


14.05.2010, 10:44

No comments:

Post a Comment