«Զինադադարի մասին միշտ էլ եղել է պայմանավորվածություն, և ամեն անգամ Ադրբեջանն այն խախտել է»,- հիշեցրեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով ուղիղ 16 տարի առաջ այս օրը Արցախի հակամարտության վերաբեյալ կնքված զինադարին:
Լ. Ալավերդյանը նշեց, որ 1992-1994 թթ-ի ընթացքում զինանադադարի մասին միջազգայնորեն 9 փաստաթուղթ է ընդունվել, մինչդեռ բոլորն էլ խախտվել են Ադրբեջանի կողմից: Անդրադառնալով միջազգային պայմանագրերին` Լ. Ալավերդյանը նկատեց, որ «առաջին միջազգային փաստաթղթերի մեջ Հայաստանը լռեցյալ համաձայնությամբ ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մեջ է», և այս սխալը կրկնվել է հետագայում ևս: Միևնույն ժամանակ նա դրական համարեց այն, որ միջազգային փաստաթղթերը վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հակամարտության կողմ է դիտարկվել:
«Մինչև 1997 թ-ի ապրիլը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարվել է կոնֆլիկտի կողմ և մասնակցել է բանակցություններին, և միայն դրանից հետո, ցավոք սրտի, ԼՂՀ-ն ոչ միայն դուրս է հանվել, այլև` մինչ այսօր չի ճանաչվում կոնֆլիկտի կողմ»,- նշեց Լ. Ալավերդյանը, այս խնդրում ևս տեսնելով Հայաստանի մեղքը:
Մյուս կողմից խմբակցության քարտուղարը դրական բան է նկատում. «ԼՂՀ-ն ունի հնարավորություն հայտարարելու և հայտարարում է, որ քանի որ ինքը բանակցությունների կողմ չէ և որևէ համաձայնություն չի տվել ընդունված փաստաղթերին, ապա չի համաձայնվում դրանց հետ և առանց իրեն որևէ լուծում հակամարտությանը չի կարելի գտնել»:
Հակամարտության ծայրահեղ կերպով լուծելու և պատերազմական քայլերի դիմելու հանգամանքը Լ. Լաավերդյանը «աղետալի» գնահատեց Ադրբեջանի համար:
«Ես համոզված եմ, որ զինված բախման ընթացքում Ադրբեջանը չի ունենալու դրական արդյունք, և սա է այն ամենակոշտ հանգամանքը, որն Ադրբեջանին ետ է պահում ծայրահեղ քայլերից»,- հայտնեց Լ. Ալավերդյանը:
Խմբակցության քարտուղարը կարծում է նաև, որ «տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում չի գտնելու»: Ըստ նրա, «խնդրի կարգավորումն այն հիմքերով, որով հանդես է գալիս, հնարավոր չէ և խնդիրը պետք է լուծել` փոխելով հիմքերը»:
12.05.2010, 14:34
No comments:
Post a Comment