Thursday, May 13, 2010

Թուրք պաշտոնյան ժողովրդավարության քարոզի՞չ


Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իր պարտականությունն է «երկխոսություն սկսել այն երկրների հետ, որոնք ավելի շատ ունեն Եվրախորհրդի օժանդակության կարիքը»:


Թուրք պաշտոնյան իր նախաբանի խոսքը կառուցել էր 2008 թ-ին Հայաստանի հետընտրական զարգացումների առանցքում, և ժողովրդավարության տանող մի շարք խորհուրդներ տվեց հայաստանյան իշխանություններին:


Ընդգծելով, որ չնայած ԵԽԽՎ-ն ՆԱՏՕ-ի նման ռազմականացված կառույց չէ, որպեսզի երկրների միջև առկա հակամարտություններին ուժային միջամտություն ցուցաբերի, նա նշեց, որ այն միակ կազմակերպությունն է, որը միավորում է Եվրոպայի բոլոր երկները` բացառությամբ Բելառուսի, ուստի այն միակ կառույցն է, որը նպաստում է ԵԽ անդամ երկրների և այդ երկրների խորհրդարանների միջև երկխոսության ծավալմանը: Այս առիթով` Մ. Չավուշօղլուն առանձնացրեց Լեռնային Ղարաբաղի համակարտության հարցը և Հարավային Օսիայի խնդիրը:


Մինչդեռ` ժողովրդավարութունից ու երկխոսության կարևորությունից խոսող ԵԽԽՎ նախագահը, ով նաև Թուրքիայի պատվիրակության անդամ է, ոչ մի բառ չասաց Կիպրոսի խնդրի մասին, այն դեպքում, երբ Թուրքիան շարունակում է օկուպացված պահել այս տարածաշրջանը: Նա ոչ մի բառ չասաց նաև Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակելու մասին, որը նույնպես, ըստ Եվրոպական չափանիշների, չի համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին:


13.05.2010, 20:32

Aysor.am


1 comment:

  1. Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740

    ReplyDelete