
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտնեց, որ ԵԽԽՎ Բյուրոյի անդամները որոշել են մայիսի 23-ին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական պատվիրակություն չուղարկել:
Նշենք, որ դիտորդական պատվիրակություն ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին ուղարկելու մասին առաջարկ ԵԽԽՎ-ին արվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից:
«Ավանդույթն է այդպիսին` չուղարկել դիտորդական պատվիրակություններ այն երկրների ընտրություններին, որոնք սառեցված կոնֆլիկտների գոտիներում են»,- ասաց նա` նշելով, որ Բյուրոյի օրակարգում հարցի քննարկումն ընդգրկվել է իր կողմից:
13.05.2010, 19:28
No comments:
Post a Comment