Wednesday, May 12, 2010

Համբարձման տոնին երիտասարդները վիճակի փարչ են պատրաստել


Արևը դեռ չբացված` երիտասարդները հավաքվում էին, բարձրանում լեռը` ծաղիկներ հավաքելու. 7 ծառից տերև էին հավաքում, 7 առվակից քարեր, 7 աղբյուրից ջուր և 7 տեսակի ծաղիկ: Այսպես էր, ըստ նկարչուհի Լուսիկ Ագուլեցու, կատարվում Քրիստոսի Համբարձման տոնը ժողովրդական ծիսակատարության մեջ:


«Այդ ամենը հավաքելուց հետո վերադառնում էին գյուղ և պատրաստում էին վիճակի փարչ»,- նշեց Լ. Ագուլեցին ու հավելեց, որ ծեսն այնպես էին կատարում, որ կապվեին Աստծո հետ` ծեսի ժամանակ գովերգում էին աստղեին, երկիրքը, բնությունը, ամենագեղեցիկ երևույթերը, հատկապես` սերը:


Ավանդույթի համաձայն, ըստ նկարչուհու, մայրերը հատուկ ծես էին կատարում, որպեսի իրենց երեխաներն առողջ լինեն, և ծեսի ժամանակ գովերգում էին Մարիամ Աստավածածնին:


Լ. Ագուլեցին պատմեց, որ ազգային ծեսերի համաձայն` երիտասարդները ծաղկահավաք կատարում էին ինչպես առանձին, այնպես էլ խմբերով: Առանձին ծաղկահավաք կատարում էին երիտասարդ աղջիկները, ովքեր ցանկանում էին գուշակել իրենց բախտը: Խմբային ծաղկահավաքը ուղեկցվում էր աղջիկների երգով ու պարով, որը հսկում էին տղաները: Կարևոր էր, որ փարչը գիշերը պետք է մնար լուսնի տակ, ինչը, ըստ նկարչուհու, ևս կապ էր տիեզերքի հետ:


«Տոնին ընդունված էր պատրաստել Արուս տիկնիկ ու կաթնով, որը, որպես զոհաբերություն լցնում էին դաշտերը, որ տարին առատ լինի, բերքն ու բարիքը շատ լինի, իսկ տղամարդիկ` սովորության համաձայն, զարդարում էին եզանը, որը համարվում էր առատության, բերքի, արտի խորհրդանիշ»,- մանրամասնեց Լ. Ագուլեցին:


Լ. Ագուլեցին պատմեց նաև, որ տոնի օրը երիտասարդ աղջիկները` փարչը ձեռքներին, երգով ու պարով տնետուն են գնացել, օրհնել են տունը և սնունդ են հավաքել, որով երեկոյան դաշտում խնջույք են արել ու ջանգյուլումյան երգեր երգել: Այնուհետև վիճակ են գցել` պարզելու, թե ո՞վ կամուսնանա այդ տարում և ում ինչ բախտ է սպասվում:


«Խորհուրդ եմ տալիս Համբարձման տոնին խաչ ձևավորել, ձու ներկել ու դնել սեղանին, որովհետև, ինչպես ժողովուրդն է ասում, համբարձվեց Քրիստոս, բայց մեր հոգիների մեջ է, մեզ նեցուկ է»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Լ. Ագուլեցին:


12.05.2010, 16:50

Aysor.am

No comments:

Post a Comment